Ադրբեջանը թույլատրել է, որ Իրանի Բուշերի ատոմային կայանի համար նախատեսված բեռն անցնի իր տարածքով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը թույլատրել է, որ Իրանի Բուշերի ատոմային կայանի համար նախատեսված բեռն անցնի ադրբեջանա-իրանական սահմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը:



Ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության Բուշերի ԱԷԿ-ի համար նախատեսված ջերմամեկուսիչ սարքավորումներով բեռը արգելափակվել էր Իրանի հետ Ադրբեջանի սահմանում մեկ ամիս առաջ: Ադրբեջանական մաքսային ծառայությունը հայտարարել էր, որ արտահանվող բեռների վերահսկման պահանջին համաձայն, երկրի տարածքով այն թողնելու համար հարկավոր էր կառավարության թույլտվությունը: «Ատոմստրոյէքսպորտը», որն իրանական ԱԷԿ-ի կառուցման կապալառուն է, նախկինում հայտարարել էր, թե բեռը երկակի նշանակություն չունի եւ առավել եւս միջուկային նյութ չէ, եւ նրա առաքումը ձեւակերպված է միջազգայնորեն ընդունված բոլոր կանոններին համաձայն, հաղորդւոմ է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---