Իտալիայի նախագահ. Հայերի հետ հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչ ենք31 հուլիսի 2018 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի նախագահի այցը կնպաստի հայ-իտալական հարաբերությունների նոր՝ ավելի բարձր մակարդակի բարձրացմանը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ եմ Ձեզ ողջունել, ինչպես հիմա ընդունված է ասել, նոր Հայաստանում: Մենք այսօր իրականացնում ենք կարևոր, պատմական ժողովրդավարական փոփոխություններ, հույս ունեմ, որ Ձեր այցի ընթացքում զգացել եք այդ փոփոխությունների ու լավատեսության շունչը: Բարձր ենք գնահատում Հայաստանի և Իտալիայի միջև առկա բարեկամությունը և պատրաստ ենք ջանքեր գործադրել երկկողմ կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Սերջիո Մատարելլան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկու երկրների համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում: «Մեր ժողովուրդներին միմյանց է կապում ամուր բարեկամությունը և մենք անհրաժեշտ ենք համարում Իտալիայի և Հայաստանի գործընկերության էլ ավելի զարգացումը»,- ասել է Իտալիայի նախագահը՝ հավելելով, որ հայ և իտալացի ժողովուրդները համարվում են հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ, ինչը հանդիսանում է երկկողմ կապերի խթանման լավ հիմք: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր, այդ թվում՝ տնտեսության, պաշտպանության և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են հատկապես պաշտպանության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, մասնավորապես Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության շրջանակում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իտալիային այդ հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ և պատրաստ է շարունակել ջանքերը բանակցային գործընթացում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Սերջիո Մատարելլան նշել է, որ այսուհետ ևս Իտալիան շարունակելու է իր հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում: Իտալիայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և հավելել, որ այն միայն քաղաքական է: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումն ու ԼՂ հակամարտության կողմերի միջև ակտիվ երկխոսությունն ու խաղաղության մթնոլորտի ձևավորումը: Հայաստանի վարչապետը և Իտալիայի նախագահը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Սերջիո Մատարելլան վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի Իտալիայի խորհրդարանում հնարավորինս շուտ վավերացվի Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում: Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Երևանում է պետական այցով:Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ է ունենում երկրի բարձրագույն ղեկավարության հետ, նա կհյուրընկալվի նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |