Արցախում զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն31 հուլիսի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից Արցախում կմեկնարկեն զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ երեք տարբեր երթուղիներով: Նախաձեռնության նպատակն է զարգացնել ներքին զբոսաշրջությունը, ինչպես նաև ստեղծել նպաստավոր պայմաններ՝ Արցախում զբոսաշրջիկների ճամփորդության համար, հայտնում է Արցախպրեսը: Աղբյուրի հաղորդմամբ՝ գործող երթուղիներն են՝ Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-«Հունոտի կիրճ» արգելոց-Ստեփանակերտ: Ստեփանակերտ-Գանձասար երթուղու մեջ ներառված է նաև էքսկուրսիա դեպի Նիկոլ Դումանի տուն-թանգարան, իսկ Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ երթուղու մեջ՝ դեպի Տնջրի ծառ զբոսաշրջավայր և «Տողի մելիքական ապարանք» արգելոց: Ստեփանակերտ քաղաքից նշված երթուղիների ուղղությամբ ավտոբուսները մեկնելու են օրական մեկ անգամ՝ առավոտյան՝ ժամը 10:00-ին, բացի երկուշաբթի օրերից: Ավտոբուսների մեկնման և տոմսերի վաճառքի վայրը՝ ք. Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Տոմսերը վաճառվում են ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն՝ բացառությամբ ընդմիջման ժամերի: Հատուկ երթուղիներով ուղևորության համար սահմանված է նվազագույն վճար՝ մինչև 250 դրամ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |