2018-ի 6 ամսում Թուրքիա ավելի քան 20.000 հայաստանցի է այցելել![]() 1 օգոստոսի 2018 - 10:26 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջային, գործարար, տարանցիկ և այլ նպատակներով Թուրքիա է այցելել 20.149 ՀՀ քաղաքացի. 2017-ի առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 18.290։ Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարության տվյալներով, կիսամյակի կտրվածքով այցելուների աճը կազմել է 10,16%: Հայաստանցները կազմել են երկիր այցելած օրատերկրացիների ընդհանուր թվի 0,15%-ը։ Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը վերջին 3 տարում, նախորդող տարիների համեմատ, էապես նվազել է․ 2008-2014 թվականներին նրանց թիվը տատանվում էր 63-73.000 սահմանում, սակայն 2015-ին ցուցանիշն նվազել է մինչև 48.000-ի, 2016-ին՝ մինչև 39.000-ի, 2017-ին՝ աճել է մինչև 48.000-ի։ Ամենաշատ այցելուները ՀՀ-ից Թուրքիան ունեցել է 2013 թվականին (մոտ 73.500)։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |