Վարչապետն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը քննարկել են երևանյան գագաթնաժողովի նախապատրաստումը

Վարչապետն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը  քննարկել են երևանյան գագաթնաժողովի նախապատրաստումը

PanARMENIAN.Net - Երևանում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Ընդգծելով այդ հարաբերությունների բամաթիվ առումներով առանձնահատուկ որակը՝ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը և վարչապետը մանրամասն քննարկել են հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայնալիք պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետը ՖՄԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է նաև վերջինիս՝ սեպտեմբերի 10-13-ը Երևան կատարելիք պաշտոնական այցի ծրագիրը, որի շրջանակում տիկին Միկայել Ժանը կմասնակցի ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների 11-րդ կոնֆերանսին։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարի և 100 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---