Գերմանացիների 70%-ը դեմ է Էրդողանի այցին Գերմանիա![]() 1 օգոստոսի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Գերմանացիների գրեթե 70 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին ԳԴՀ: Այդպիսին են հասարակական կարծիքի ուսումնասիրության Civey ինստիտուտի հարցման արդյունքները: Հարցման մասնակիցների կեսը միանշանակ դեմ է Էրդողանի այցին, ևս 19 տոկոսը հիմնականում կողմ չէ նախատեսված պետական այցին: Ըստ բունդեսթագի «Միություն-90»/«կանաչներ» խմբակցության պատգամավոր Ջեմ Օզդեմիրի, Էրդողանին չի կարելի ընդունել որպես ժողովրդավարական պետության ղեկավարի, գրում է Deutsche Welle-ն Die Welt-ի վրա հղումով: Առավել քիչ հավանություն է այցը ստացել երկրի սակավաթիվ բնակչությամբ շրջաններում և գյուղական վայրերում, որտեղ դեմ է հարցման մասնակիցների 72,5 տոկոսը: Քաղաքներում հարցման մասնակիցների 32,3 տոկոսն է հավանություն տալիս Էրդողանի հավանական այցին: Այցին հավանություն է տվել հարցման մասնակիցների 23,9 տոկոսը, ընդ որում, միայն 10 տոկոսն է հավանություն տվել առանց որևէ վերապահման: Թուրքիայի նախագահը մտադիր է այցելել Գերմանիա սեպտեմբերին պետական այցով: Նա մտադիր է նաև ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առջև: Դա կլինի Թուրքիայի նախագահի առաջին այցը Բեռլին երկրի ղեկավար ընտրվելուց հետո: Այցի ժամկետը դեռ համաձայնեցված չէ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |