Բակո Սահակյան. Հայ ժողովրդին անհրաժեշտ է համախմբվել, միայն այդպես է հնարավոր լուծել մարտահրավերներն ու հիմնախնդիրները 2 մայիսի 2008 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի եւ հանրապետության ղեկավարության հանդիպումը Էջմիածին-Շուշի համահայկական ուխտագնացության մասնակիցների հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես, ասվում է. «Ուրախ եմ ողջունել բոլորիդ Արցախյան մեր հողում: Ուխտագնացության մասնակիցները օրհնություն են ստացել համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ, շարունակելով իրենց երթը, հասել մինչեւ Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի: Սա ինքնին խոր իմաստ է պարունակում իր մեջ եւ նախանշում մեր հետագա հաղթանակների ուղին: Հաճելի է նշել, որ ուխտավորների մեծ մասը կազմում են հայ երիտասարդները աշխարհի տարբեր ծայրերից: Դա լավագույն վկայությունն է այն բանի, որ միասնականությունն ու համախմբվածությունը մեր ժողովրդին բնորոշ հիմնական հատկանիշներից են: Իր պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը կարողացել է պատվով հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե եղել է միասնական: Այս աննախադեպ նախաձեռնությունն էլ իր մեջ պարունակում է հենց այդ միասնականության կարեւորագույն տարրերը: Այն խորհրդանշում է պետություն-հասարակություն- եկեղեցի անսասան կապը: Գոհունակության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ այս համահայկական միջոցառման կազմակերպմանը ակտիվորեն մասնակցել են մեր ազատամարտիկները եւ պաշտպանության նախարարությունը: Չափազանց կարեւորում եմ տարբեր սերունդների եւ սոցիալական խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը նման համազգային ձեռնարկումներին: Այստեղ են անվանի հասարակական-քաղաքական գործիչներ ու մտավորականներ, Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած ազատամարտիկներ, հերոս նահատակների մայրեր, ինչպես նաեւ մատաղ սերնդի ներկայացուցիչներ: Ուխտագնացության մասնակիցները ներկայացնում են հայ ժողովրդի տարբեր հատվածները` եւս մեկ անգամ ընդգծելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության դերը մեր կյանքում: Ողջունելի է այն հանգամանքը, որ այս ուխտագնացությանը մասնակցում են նաեւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Այսօր, ավելի քան երբեք, մեր ժողովրդին անհրաժեշտ է համախմբվել, լինել միասնական ու համերաշխ: Բազում մարտահրավերներն ու հիմնախնդիրները, որ ծառացած են մեր երկու հայկական հանրապետությունների առջեւ, հնարավոր է լուծել միայն ու միայն այդ ճանապարհով: Մեր ժողովրդի պատմությունը բազմիցս ապացուցել է, որ մենք այլ ելք չունենք: Դա է ժամանակի հրամայականը եւ մեր հաղթանակների հիմնական գրավականը: Այդ ուղով պետք է շարունակենք մեր ընթացքը, կերտենք մեր Հայրենիքի ու մեր սերունդների, յուրաքանչյուրի բարեկեցիկ ապագան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից կրկին անգամ ողջունում եմ համահայկական ուխտագնացության բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին, «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» եւ «Հոգեւոր-մշակութային վերածնունդ» հիմնադրամներին, երիտասարդական միություններին եւ ուսանողական կոլեկտիվներին, բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել եւ իրականացրել են այս կարեւոր առաքելությունը: Հաջողություն ձեզ եւ ամենայն բարիք: Վստահ եմ, որ այս բացառիկ համազգային միջոցառումն իր նշանակալի դերակատարությունը կունենա մեր ժողովրդի միասնական կամքն ու ոգին էլ ավելի ամրապնդելու գործում` ի նպաստ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության հզորացման ու բարգավաճման»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |