Փաստաբանը դիմել է ՀՔԾ, որ Խաչատուրովին թույլատրեն մեկնել ՌԴ՝ ՀԱՊԿ աշխատանքի![]() 1 օգոստոսի 2018 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով թույլատրել Խաչատուրովին մեկնել Մոսկվա աշխատանքի: Այդ մասին հայտարարել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, հայտնում է Aysor.am-ը: Վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգիրքը՝ փաստաբանն ասել է, որ մեղադրյալի համար, որի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, որևէ պարտականություն չի սահմանում։ Այդուհանդերձ, նույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Յուրի Խաչատուրովը հանդիսանում է միջազգային կազմակերպության (ՀԱՊԿ) Գլխավոր քարտուղարը, ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը և այն, որ Յուրի Խաչատուրովը վարույթն իրականացնող մարմնի առաջին իսկ կանչով ներկայացել է, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անբարենպաստ հետևանքից խուսափելու համար, միջնորդություն ենք ներկայացրել ՀՔԾ, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չունենք միջնորդության վերաբերյալ», - ներկայացրել է փաստաբանը։ Պողոսյանը նաև հավելել է, որ Խաչատուրովը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իր գտնվելու վայրը և պարտավորվել է անհրաժեշտության ու նաև նախապես տեղեկացվելու դեպքում, ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։ Մարտի 1-ի գործով Յուրի Խաչատուրովին մեղադրանքն առաջադրվել է Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։ Սակայն դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիության իրավունքից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր 5 մլն դրամ գրավը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |