«Կոմերսանտ». Հարցականի տակ է հայտնվել ՌԴ կողմից $100 մլն զենքի վաճառքը Հայաստանին 2 օգոստոսի 2018 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նոր իշխանությունների կողմից երկրի նախկին ղեկավարների հետապնդումը հակասություններ է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում, որը կարող է էլ ավելի խորանալ: Այդ մասին ասվում է ռուսական «Կոմերսանտի» հոդվածում: Ավելին, ըստ պարբերականի, հարցականի տակ է հայտնվել նաև 100 մլն դոլարի զենքի առաքումը Հայաստանին, որը նախատեսված է 2018-ի համար: Ըստ ՌԴ ռազմարդյունաբերության 2 ձեռնարկության թոփ մենեջերների, պայմանագրերի երկրորդ փաթեթի իրացումը, որով ՀՀ-ն պետք է 100 մլն դոլարի վարկ ստանա և այդ գումարի զենք ձեռք բերի, այժմ հայտնվել է «մեծ հարցականի տակ»: «Այնքան էլ հասկանալի չէ, թե նրանց մոտ այնտեղ ինչ է կատարվում»,-ասել են նրանք: Ըստ «Կոմերսանտի», երկրորդ պայմանագրով նախատեսվում էր շարունակել հրաձգային զենքի, ինժեներական կապի և անձնակազմի տեղափոխման տրանսպորտի առաքումները: ՀՀ ՊՆ նախկին ղեկավարությունը նաև մտադիր էր ձեռք բերել «Իսկանդեր-Է»-ի ևս մեկ դիվիզիոն, ինչպես նաև Սու-30ՍՄ կործանիչներ: Այժմ այդ ծրագրերը առկախ վիճակում են, ասվում է հոդվածում: 2016-ին Մոսկվան Երևանին 200 մլն դոլարի վարկ է տվել, որով զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումներ են իրականացվել՝ առաքումներն այս փաթեթվ ավարտված են: ՀՀ-ն ստացել է «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ծանր հրանետային ՏՕՍ-1Ա համակարգեր, կառավարվող 9Մ113Մ հրթիռներ «Կոնկուրս-Մ» հակատանկային համալիրների համար, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուակահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ և կապի միջոցներ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մարտի 1-ի գործով բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով: Մարտի 1-ի գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքն առաջադրվել է Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։ Սակայն դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիության իրավունքից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր 5 մլն դրամ գրավը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |