Զատուլին․ ՀՀ հակառուսական ընտրությունը հղի է «ներքին ու արտաքին հետևանքներով» 2 օգոստոսի 2018 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի ընտրությունը հօգուտ ՌԴ շահերի չլինի, դա կարող է հանգեցնել «ամենատարբեր ներքին ու արտաքին հետևանքների»: Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Հայաստանում պետք է մտածեն, թե ինչ ընտրություն կանի վարչապետ Փաշինյանը, քանի որ եթե այդ ընտրությունը չփարատի Ռուսաստանի ինչ-ինչ մտահոգությունները, ապա ՌԴ կողմից վարչապետի գործողությունների քննադատությունը կարող է տարբեր հետևանքներ ունենալ, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին»,-ասել է նա: Զատուլինը նաև հավելել է, որ ՀՀ-ն չի կարող հաշվի չառնել, որ այսօր իր անվտանգությունը մեծապես երաշխավորվում է նաև ՀԱՊԿ-ում անդամությամբ, ռուսական ռազմակայանի առկայությամբ և ՌԴ-ից զենքի մատակարարումներով: «Այս դեպքում ՌԴ հետ հարաբերություններում դա հղի է բարձր մակարդակում վստահության կորուստով, քանի որ խոսքը մնում է խոսքը, իսկ գործը՝ գործ: Գլխավոր քարտուղարի ձերբակալությունը չի կարող չվնասել կազմակերպության հեղինակությանը: Այստեղ կրկին հարց է առաջանում ՀԱՊԿ կանոնադրության ճիշտ լինելու վերաբերյալ, որտեղ պարտավորությունների հիմնական բեռը կրում է Ռուսաստանը»,-ասել է Զատուլինը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մարտի 1-ի գործով բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով: Մարտի 1-ի գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքն առաջադրվել է Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։ Սակայն դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիության իրավունքից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր 5 մլն դրամ գրավը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |