Սիրիայի և Իսրայելի սահմանին ռուս զինծառայողներ կտեղակայվեն![]() 2 օգոստոսի 2018 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ռազմական ոստիկանության դիտակետեր կտեղակայի Հոլանի բարձունքում՝ Սիրիայի և Իսրայելի սահմանին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը: Նա հիշեցրել է, որ 2012-ին միջազգային դիտորդների աշխատանքը Սիրիայի և Իսրայելի սահմանին դադարեցվել էր անվտանգության նկատառումների պատճառով, սակայն այժմ պայմաններ կան նրանց գործունեության վերսկսման համար: «Օգոստոսի 2-ին ՄԱԿ խաղաղապահաները ՌԴ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ առաջին անգամ պարեկություն են իրականացրել տեղանքում վերջին 6 տարում առաջին անգամ»,-ասել է Ռուդսկոյը, հայտնում է Ինտերֆաքսը: Նա հավելել է, որ «բացառելու համար հնարավոր սադրանքը ՄԱԿ դիրքերի դիմաց, «Բրավո» գծի երկայնքով նախատեսվում է ռազմական ոստիկանության 8 դիտակետ տեղակայել», որոնք հետագայում իրավիճակի բարելավման դեպքում կփոխանցվեն սիրիական կառավարական զորքերին: 1944-ից Սիրիային պատկանող Հոլանի բարձունքը 1967թ. Վեցօրյա պատերազմի արդյունքում գրավվել է Իսրայելի կողմից: 1981-ին Իսրայելի խորհրդարանը օրենք է ընդունել Հոլանի բարձունքի մասին՝ միակողմանի կարգով սեփական ինքնիշխանությունը այդ տարածքում հայտարարելով: ՄԱԿ ԱԽ-ն այն ժամանակ այդ որոշումն անվավեր համարեց, իսկ Դամասկոսը շարունակում է տարածքն իրենը համարել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |