ՌԴ պաշտպանության փոխնախարար. Խաչատուրովի գործով ՀՀ-ն արդարադատություն է իրականացնում![]() 3 օգոստոսի 2018 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործով Հայաստանն արդարադատություն է իրականացնում: Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանքն առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես խափանման միջոց, կիրառել 5 մլն դրամ գրավ։ «Հայաստանի Հանրապետությունը արդարադատություն է իրականացնում», - ասել է Ֆոմինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցող զարգացումները, հայտնում է Aysor.am-ը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Ալեքսանդր Ֆոմինը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում մասնակցում են «Միջազգային բանակային խաղեր 2018» մրցախաղի շրջանակներում «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման արարողությանը: Վերջին օրերին լարվածություն է առաջացել հայ-ռուսական հարաբերություններում, կապված Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ առաջադրելու հետ: Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների ՌԴ պետականա կառույցներում, Մոսկվային հատկապես նյարդայնացրել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքները: Կրեմլում դա լուրջ հարված են համարում ռազմական դաշինքի հեղինակությանը և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է ղեկավարել մեկ այլ երկրի ներկայացուցիչ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |