ՌԴ ԱԳՆ. Ափսոսում ենք, որ ՆԱՏՕ-ի զորավարժությանը տարբեր պատրվակներով մասնակցում են Վրաստանի հարևանները 3 օգոստոսի 2018 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությունները սնուցում են ռազմատենչ տրամադրությունները, իսկ դրանց իրական նպատակն է ուժային ճնշումը Հարավային Օսիայի, Աբխազիայի և ՌԴ վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է, թե Մոսկվան ափսոսում է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններում տարբեր պատրվակներով ներգրավված են նաև Վրաստանի հարևան երկրները, գրում է ՏԱՍՍ-ը: Օգոստոսի 1-15-ը Վրաստանում անցկացվող «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner - 2018) զորավարժությանը մասնակցում է ՀՀ ԶՈւ 4 սպայից բաղկացած խումբը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության հայտարարություն էր տարածել, որ զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով: «Չենք կարող համաձայնվել Վրաստանի ՊՆ այն հայտարարության հետ, թե այդ զորավարժությունները միտված են ապահովելու սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը: Կայունությունը և անվտանգությունը դա կառուցողական երկխոսությունն է, ոչ թե տանկերն ու ուղղաթիռները: Նման զորավարժությունների իրական հետևանքները ռազմատենչ տրամդրությունների սնուցումն է և լարվածության աճը»,-ասել է նա: Զորավարժություններին մասնակցում է 13 երկիր՝ ՆԱՏՕ-ի անդամներ և գործընկերներ: Մասնակիցների թվում է նաև Ադրբեջանը: ՀՀ ԶՈւ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:Զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով: 2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ |