102-րդ ռազմաբազայի զինծառայողները մաքրել են Նոր Կյանքի ջրատարը![]() 3 օգոստոսի 2018 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացրել է ջրատարի մաքրման աշխատանքներ, այս մասին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը և 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը, հայտնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 102-րդ ռազմաբազայի գործունեությանն ու մարզային իշխանությունների հետ գործակցությանն առնչվող հարցեր: Մարզպետը ողջունելով հյուրերին անդրադարձել է աշխատանքային նորմալ մթնոլորտ ապահովելու անհրաժեշտությանը: «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, մենք պարտավոր են մեր աշխատանքները կազմակերպել փոխըմբռնողության ու գործակցության մթնոլորտում, գործակցությունը առավել առարկայական դարձնելու խնդիր ունենք, որպեսզի որևէ բացթողում ու թերացում աշխատանքներում չունենանք», - ասել է նա: Ըստ Կարեն Սարուխանյանի, փոխադարձ աշխատանքով պետք է հասնել այն բանի, որ ոչ ազգաբնակչությունը դժգոհելու առիթ ունենա, ոչ էլ ռազմաբազայի գործունեությունը տուժի: ՌԴ Պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովն էլ շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ջերմ ընդունելության և կառուցողական քննարկման համար: «Մենք ևս կողմ ենք մեր աշխատանքները առավել առարկայական դարձնելուն, մենք պետք է կարողանանք այնպես գործակցել, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունն այնպես փոխանակել, որ որևէ ուշացում ու թերացում չլինի», - ասել է նա: Անդրադառնալով «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման` Շիրակի մարզպետի կողմից նախորդ հանդիպմանը բարձրացված խնդրին, ռազմաբազայի ղեկավարությունը տեղեկացրել է, որ այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Ուրախ եմ, որ մեր հանդիպումները արդյունավետ են, դրա վառ օրինակը Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացումն է: Վստահ եմ, կշարունակենք փոխշահավետ կառուցողական աշխատանք տանել այսուհետ ևս»,-ասել է Կարեն Սարուխանյանը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |