Սուրիկ Խաչատրյանի որդին մեղադրվում է զինծառայությունից ապօրինի խուսափելու մեջ

Սուրիկ Խաչատրյանի որդին մեղադրվում է զինծառայությունից ապօրինի խուսափելու մեջ

PanARMENIAN.Net - Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տրդատին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինաբար խուսափելու համար։

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, վերջինս հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում: Խաչատրյանը մեղադրվում է զինծառայությունից փաստաթուղթ կեղծելով կամ խաբեության այլ ճանապարհով խուսափելու համար:

Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---