Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը միացվել է Մարտի 1-ի գործին![]() 4 օգոստոսի 2018 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ և տարբեր տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը միացվել է Մարտի 1-ի գործին: Այդ մասին հայտարարել է Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Այդ գործերը կքննվեն մեկ վարույթում», - ասել է խոսնակը՝ ընդգծելով, որ քիչ ուշ մանրամասն հաղորդագրություն կտարածեն, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, հստակեցնելով մեղադրանքը, տեղեկացրել էր, որ Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |