The Washington Post-ը համարում է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը չի կարելի փակել 5 մայիսի 2008 - 15:05 AMT PanARMENIAN.Net - The Washington Post թերթը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին ազդել Թուրքիայի իրավիճակի վրա եւ խոչընդոտել իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության` ԱԶԿ-ի փակմանը Սահմանադրական դատարանի կողմից: Ըստ թերթի, կուսակցության փակումը կհանգեցնի ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացմանը: «Թուրքիայի քաղաքական ընդդիմությունը, որոշելով փակել ԱԶԿ-ն, ընտրել է պայքարի ոչ ժողովրդավարական միջոցներ: Քաղաքական կուսակցությունների գործունեության արգելքը բնորոշ չէ ժողովրդավարական ռեժիմներին: Ափսոս, որ Բուշի վարչակազմն այդքան անհեռատես է...ԱՄՆ-ն պետք է շահագրգիռ լինի իշխանության մոտ չափավոր իսլամիստական կուսակցության պահպանմամբ, հենց այդ կուսակցությունն է հանդիսանում թուրքական ժողովրդավարության խորհրդանիշը»,-գրում է թերթը: Ըստ պարբերականի, ԱԶԿ-ն «չափավոր իսլամի» կուսակցություն է եւ ձգտում է քաղաքական եւ սոցիալական բարեփոխումների անցկացմանը, դիտարկելով անդամակցումը ԵՄ-ին որպես իր հիմնական նպատակներից մեկը: 2008թ. մարտին Թուրքիայի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել ՍԴ-ում իշխող կուսակցությունը լուծարելու մասին, որը գլխավորում է վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: ԱԶԿ-ն մեղադրվում է պետության աշխարհիկ բնույթի դեմ ուղղված գործունեության եւ կրոնը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ: Էրդողանի կուսակցության դեմ գործը հարուցել է Վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայը: Նա, մասնավորապես, նշել է, որ ԱԶԿ-ն «վերածվել է հակաաշխարհիկ գործողությունների օջախի: Ըստ 1923թ. Սահմանադրության, որի հեղինակը ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն էր, երկիրն աշխարհիկ պետություն է եւ կրոնի օգտագործումը քաղաքական հարցերում անթույլատրելի է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |