Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 2-3 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` oգոստոսի 4-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-9-ը հյուսիսային շրջաններում՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում՝ oգոստոսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-9-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---