Թոշակառուները կազմում են ՀՀ բնակչության 15%-ը 6 օգոստոսի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 461,068 մարդ, ինչը ՀՀ մշտական բնակչության 15,5%-ն է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017 թվականի նույն ժամանակահատվածի (464,698 կենսաթոշակառու) համեմատ, երկրում կենսաթոշակառուների թիվը նվազել է մոտ 1%-ով: Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության տվյալների, աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458,532, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 1905, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 631 մարդ: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40,548 դրամ, ինչը մի փոքր բարձր է նախորդ տարվա միջին չափի՝ 40,347 դրամի համեմատ: ՀՀ մշտական բնակչությունը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2,969,800 մարդ: Ընթերցեք նաև ՝ «Ինչպես է ծերանում Հայաստանը. Անչափահասները պակասում են, թոշակի անցնողները՝ ավելանում»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |