ԵԼՔ-ը հերքում է. Քոչարյանի ազատելու ստարագրահավաքին դաշինքից պատգամավոր չի միացել

ԵԼՔ-ը հերքում է. Քոչարյանի ազատելու ստարագրահավաքին դաշինքից պատգամավոր չի միացել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է այն ապատեղեկատվությունը, թե դաշինքի պատգամավորները մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար խորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավորների մասնակցությամբ ստորագրահավաքին:

«Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ԵԼՔ դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց», - գրել է Մարուքյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:

Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ստորագրահավաքին մասնակցել են ոչ միայն ՀՀԿ խմբակցության, այլ նաև ՀՅԴ-ից պատգամավորներ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։ Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---