«Աստղային անձրև»՝ օգոստոսի լույս 13-ի գիշերը. Պերսեիդների ասուպային հոսք է սպասվում 6 օգոստոսի 2018 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 13-ի գիշերը «աստղային անձրև» կլինի՝ Պերսեիդների ասուպային հոսք է սպասվում: Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք անվանվում են «աստղաթափ» կամ «աստղային անձրև»։ Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ, հայտնում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը: Պերսեիդների հետ միաժամանակ երկնքից թափվում են Աքվարիդներ և Կապրիկորնիդներ ասուպները։ Սակայն նրանց հեշտությամբ կարելի է տարբերել։ Պերսեիդները, որպես կանոն, սպիտակ են, Ակվարիդները՝ կապույտ, Կապրիկորնիդները՝ դեղին կամ նարնջագույն։ Այդ գիշեր մեկ ժամում կարելի է դիտել 60-70 ասուպ։ Առատ են նաև դրան նախորդող և հաջորդող գիշերները: Սովորաբար ասուպային հոսքերը տևում են մեկ շաբաթ կամ նույնիսկ ավելի երկար: Օգոստոսի 12/13-ի գիշերն այդ ասուպային հոսքի առավելագույն փուլն է։ Ասուպային հոսք կարելի է տեսնել օգոստոսի հետևյալ օրերին՝ 11/12, 12/13 և 13/14: Պերսեիդների ասուպային հոսքի հաջորդ այսպիսի ակտիվությունը կանխատեսվում է 2028թ.-ին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |