Ֆրանսիայում մահացել է «Մանուշյանի խմբի» վերջին անդամը

Ֆրանսիայում մահացել է «Մանուշյանի խմբի» վերջին անդամը

PanARMENIAN.Net - 101 տարեկանում մահացել է ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդ Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամ Արսեն Չաքարյանը։ Նա մահացել է օգոստոսի 4-ին Փարիզի հարավային արվարձան Վիլժյուիֆի Պոլ Բրուսի հիվանդանոցում, հայտնում է Panorama.am-ը lexpress.fr-ի վրա հղումով:

Չաքարյանը ծնվել է 1916 թ. Արևմտյան Հայաստանում, փրկվելով Հայոց ցեղասպանությունից՝ հասել է մինչև Բուլղարիա, իսկ 1930 թ. հաստատվել է Փարիզում։

Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ։ Մանուշյանն իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում 1944 թվականի փետրվարի 21-ին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---