ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը Լարսում կուտակումների թեժ գիծ է բացել![]() 6 օգոստոսի 2018 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Դեսպանատունը հայտնում է նաև, որ «Վերին Լարսի» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։ Իրավիճակի շուրջ տեղեկատվություն կարելի է ուղարկել նաև հետևյալ էլ․հասցեով՝ info@armem.ru: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Վերին Լարս է մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Ավելի վաղ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Լարսում դարձյալ խնդիրներ են ծագել, ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է:Նա վարորդներին հորդորել է այդ ճանապարհը չօգտագործել բեռնափոխադրումների համար։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |