Moody's-ն Ամերիաբանկին B1 վարկանիշ է շնորհել 7 օգոստոսի 2018 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է հետևյալ վարկանիշները. • ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ, • արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ, • կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ: Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշն ունի դրական հեռանկար՝ հիմնված պետական պարտքի B1 վարկանիշի դրական հեռանկարի վրա: Արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը հայկական բանկերի համար առավելագույն հնարավոր վարկանիշն է` սահմանափակված է Հայաստանի Հանրապետության արտարժույթով ավանդների առավելագույն շեմով: Վարկանիշն ունի կայուն հեռանկար: Ամերիաբանկին շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է. • բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական Շուկայում • ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի, • իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները: Միաժամանակ, Ամերիաբանկի վարկանիշը սահմանափակված է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներով և արտարժույթով վարկերի էական տեսակարար կշռով: Վարկանիշները սահմանելիս` Moody's-ը հիմք է ընդունել մի շարք կարևոր ցուցանիշներ: Մասնավորապես, նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում: 31.03.2018թ. դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 3.9%՝ 2017թ. տարեվերջի 4.1%-ի համեմատ, խնդրահարույց վարկերի ծածկման գործակիցը 2018թ. առաջին եռամսյակում կազմել է 87%՝ 2017թ. տարեվերջի 57%-ի համեմատ: Միաժամանակ, տարեվերջին արտարժութային վարկերի տեսակարար կշիռը եղել է բարձր՝ 82%, ինչը բերում է ակտիվների որակի զգայունությանը փոխարժեքային տատանումների նկատմամբ: Սակայն մյուս կողմից, այդ վարկառուների էական մասն արտահանողներ են, որոնք ապահովում են արտարժութային հասույթ, որն էլ մասամբ նվազեցնում է փոխարժեքային տատանումներից բխող վարկային ռիսկը: Moody's-ը կարևորել է նաև այն համգամանքը, որ Ամերիաբանկն ունի դիվերսիֆիկացված բաժնետիրական կառուցվածք և անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավել լրացուցիչ կապիտալ: Մասնավորապես, Ասիակա ն Զարգացման Բանկի ներդրման շնորհիվ 2018 թ. Բանկի սեփական կապիտալը համալրվել է 30 միլիոն ԱՄՆ դոլարով: Կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը 2018թ. առաջին եռամսյակում կազմել է 14.05%, իսկ Բազել I-ի պահանջներին համապատասխան՝ շուրջ 19%: 2018թ. առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2.56 մլրդ ՀՀ դրամ (56% աճ՝ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ): Արդյունքում` ակտիվների միջին եկամտաբերությունը տարեկան կտրվածքով կազմել է 1.5%, եկամտաբերությունն ըստ կապիտալի ՝ 13.4%: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |