Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձը վճարվում է![]() 7 օգոստոսի 2018 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Նաիրիտ» գործարանի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակցի՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ «Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ մոտ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները», - գրել է առաջին փոխվարչապետը՝ շնորհակալություն հայտնելով գործարանի աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև «արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»։ Տևական ժամանակ«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն վճարվել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |