Արցախի պատգամավորները Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել![]() 7 օգոստոսի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը: «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,- ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր։ Նա կալանավորվել է 2 ամսով: Ավելի ուշ, սակայն, նրա փաստաբանները բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը։ Բացի այդ, ԱԺ 46 պատգամավոր անձնական երաշխավորությամբ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ստորագրել: ՀՀ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կքննի օգոստոսի 9-ին: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |