Ավինյանը՝ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների միջնորդագրի մասին. Եզրահանգում կանենք 7 օգոստոսի 2018 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադառնալով ԱԺ ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների մի շարք պատգամավորների կողմից՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով ստորագրահավաքին միանալուն, նշել է, որ «որպես կոալիցիոն գործընկերներ միմյանց հետ փոխհարաբերվելու առումով» եզրահանգումներ կարվեն: «Այդ քայլը որոշակի վերլուծության կարիք ունի, ինչը մեզ կբերի ինչ-ինչ եզրահանգումների, որպես գործընկերներ միմյանց հետ փոխհարաբերվելու առումով», - նշել է փոխվարչապետ Ավինյանը: Նա նաև հավելել է, որ միջնորդություն ներկայացնելն այդ պատգամավորների իրավունքն է, և որ իշխանությունը «շատ հանգիստ է վերաբերվում դրան»: Ավելի վաղ, ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր։ Նա կալանավորվել է 2 ամսով: Ավելի ուշ, սակայն, նրա փաստաբանները բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը։ Բացի այդ, ԱԺ 46 պատգամավոր՝ ՀՅԴ-ից, ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից, անձնական երաշխավորությամբ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ստորագրել: ՀՀ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կքննի օգոստոսի 9-ին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |