ՌԴ-ից Երևան ավիատոմսերն օգոստոս-սեպտեմբերի համար թանկացել են 4%-ով 7 օգոստոսի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից Երևան ավիատոմսերն օգոստոս-սեպտեմբերի համար թանկացել են 4%-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին հայտնել է Aviasales զբոսաշրջային ծառայության PR տնօրեն Յանիս Ձենիսը: ՌԴ-ից Երևան ավիաթռիչքի միջին գինը կազմում է 12,3 00 ռուբլի (մոտ 120,000 դրամ), գրում է «Ինտերֆաքսը»: Ձենիսը նշել է, որ միջին արժեքի բարձրացումը պայմանավորված է դոլարի փոխարժեքի աճով, պահանջարկի աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ զբոսաշրջիկներից շատերն ավիատոմսերը գնում են վերջին պահին: «Մասնակիորեն ազդել են նաև ավիակերոսինի գները: «Աերոֆլոտը» հայտարարել է, որ հուլիսի 26-ին բարձրացնում է 200 ռուբլով վառելիքային բաղադրիչը, նման հայտարարություն է արել նաև S7-ը»,-ասել է նա: Ըստ Ռոսավիացիայի, ավիակերոսինն օդանավակայաններում միջինը թանկացել է 2,7%-ով: Աճը կապված է նավթամթերքի մեծածախ գների գարնանային աճի հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը |