Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը իր օգնությունն է առաջարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման հարցում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշները ցավում է հայ-թուրքական փակ սահմանի առիթով, ինչպես նաեւ Հայաստանի շրջափակման հարցով: Ինչպես հայտարարել է Բերնար Կուշները Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, նա բարձրացրել է այդ հարցը Թուրքիայի ԱԳ ղեկավարի հետ հանդիպմանը, եւ վերջինիս մոտեցումը նրան դրական է թվացել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էքիյանը, միեւնույն ժամանակ Կուշները նշել է, որ չի հասկանում երկու երկրների միջեւ սահմանի փակման պատճառը: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը իր աջակցությունն է առաջարկել Անկարայի եւ Երեւանի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու հարցում: Հավելելով, որ հուլիսին Ֆրանսիան ստանձնում է նախագահողի դերը Եվրամիությունում` նա նշել է, որ իր երկիրը կկարողանա ավելի ակտիվ դերակատարություն ունենալ այդ հարցում:



Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, թե երկու ժողովուրդների ներկա սերունդը անցյալից ծանր ժառանգություն է ստացել եւ, շրջելու համար այդ սեւ էջը, քաղաքական ղեկավարները ամենայն պատասխանատվությամբ պետք է գնան ընդառաջ քայլերի: «Հայաստանն իր մասով պատրաստ է, հայտարարեց Է. Նալբանդյանը, մենք առաջարկում ենք հարաբերությունները վերահաստատել առանց որեւէ նախապայմանի, որից կշահի ողջ տարածաշրջանը, կշահեն մեր ժողովուրդները»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---