Հոկտեմբերին ՀԱՊԿ-ը Տաջիկստանում զորավարժություններ կանցկացնի![]() 9 օգոստոսի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբերին Տաջիկստանում կկայանանՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Ռուբեժ-2018» մարտավարական զորավարժությունները: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը: Նշվում է, որ Կենտրոնական ռազմական օկրուգի պատվիրակությունը Դուշամբեում մասնակցում է զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներին: Դրան մասնակցում են նաև Ղրղզստանի և Տաջիկստանի պատվիրակությունները: Զորավարժություններն անցնելու են Հարբմայդանում: Նախորդ անգամ ՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Ռուբեժ» մարտավարական զորավարժությունն անցկացվել է 2016 թվականին՝ Ղրղզստանում: Դրան մասնակցել է ավելի քան 1000 զինծառայող ՌԴ-ից, Ղազախստանից և Ղրղզստանից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |