ԱՄՆ կինոարվեստի ակադեմիան «Օսկարի» նոր անվանակարգ կսահմանի![]() 9 օգոստոսի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կինոարվեստի ակադեմիան «Օսկարի» նոր անվանակարգ կսահմանի: Մրցանակը կհանձնվի այն ֆիլմերին, որոնք մեծ հաջողություն են ունեցել: Անվանակարգը կկոչվի «ականավոր պոպուլյար ֆիլմ»: Այդ մասին ասվում է ակադեմիայի նամակում, որը հրապարակել է Vanity Fair հանդեսը: Բացի այդ, մրցանակի շնորհման արարողությունը կկրճատվի մինչև 3 ժամ, հայտնում է ՌԲԿ-ն: Վերջին անգամ նոր անվանակարգ սահմանվել է 2001-ին՝ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, որի առաջին հաղթողը դարձավ «Շրեկը»: Փոփոխություններն արվում են ի պատասխան այն քննադատությանը, որի համաձայն ակադեմիան հետ է մնում ժողովրդականություն վայելող մշակույթից և այդ պատճառով հանդիսատես է կորցնում: 2017-ին «Օսկարի» հոբելյանական 90-րդ մրցանակաբաշխությունն ամենացածր վարկանիշն ունեցավ պատմության մեջ՝ առաջին անգամ շոուն 30 միլիոնից պակաս մարդ է դիտել, ընդամենը 26,5 մլն: Դա 20 տոկոսով պակաս է 2016-ի ցուցանիշից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |