Անահիտ Թարխանյանը ևս կպայքարի Երևանի քաղաքապետի պաշտոնի համար![]() 9 օգոստոսի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի պաշտոնին կհավակնի նաև ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Երևանի ավագանու ընտրություններում նրա թեկնածությունն առաջադրել են «Երևանի հանրություն» նախաձեռնությունը և «ԳԱԼԱ» կուսակցությանը: Անահիտ Թարխանյանը քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կինն է: «Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,- ասվում է Անահիտ Թարխանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը։ Պաշտոնին հավակնոսւմ են նաև Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և Զարուհի Փոստանջյանը «Երկիր Ծիրանի» կուսակցությունից։ՀՀՇ ցուցակը կգլխավորի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Ավագանու ընտրությունների օրը դեռ որոշված չէ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |