Սահմանապահ զորքերում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում![]() 9 օգոստոսի 2018 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Սահմանապահ զորքերում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Այդ հարցը քննարկվել է օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր այցելության ժամանակ: Այցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները, հայտնում է ԱԱԾ լրատվական կենտրոնը: Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձավ առկա խնդիրներին: Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշել է իր դիտողությունները և հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ: Անդրադառնալով սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխություններին՝ տնօրենը շեշտել է, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին: ՀՀ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը շրջել է նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղել ավտոպարկում, ծանոթացել սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |