ԱԱԾ պետ. Աշոտյանին հարցաքննության կանչելու լուրը սուտ է

ԱԱԾ պետ. Աշոտյանին հարցաքննության կանչելու լուրը սուտ է

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հերքել է ծառայության կողմից ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին հարցաքննության կանչելու մասին լուրը:

«Չկա նման բան, հերքում եմ», - լրագրողներից հարցին ի պատասխան՝ ասել է Վանեցյանը:

Ավելի վաղ, լուրեր են դրվել շրջանառության մեջ՝ իբրև թե ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կանչվել է հարցաքննության:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---