Խաչատրյան. Գևորգյանը ոչ թե Wikileaks-ի հրապարակման, այլ հանցանքի մասին բավարար ապացույցների հիման վրա է մեղադրվում

Խաչատրյան. Գևորգյանը ոչ թե  Wikileaks-ի հրապարակման, այլ հանցանքի մասին բավարար ապացույցների հիման վրա  է մեղադրվում

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք չի առաջադրվել Wikileaks-ի հրապարակման հիման վրա. նրան որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքը կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է:

«Ապացույցները սպառիչ կերպով թվարկված են քրեական դատավարության օրենսգքրում: Այս ապացույցների ցանկից դուրս որևէ այլ տվյալ չի կարող անձին մեղադրանք առաջդրվելու հիմքեր», - ասել է Խաչատրյանը:

Անդրադառնալով ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի հայտարարությանը, թե արդյոք ՀՔԾ-ն մտածել է իր անվտանգության մասին՝ իր ազգանունը հրապարակելիս, Խաչատրյանը պատասխանել է, որ նա կարող է դիմել վարույթն իրականացնող մարմնին և ստանալ պաշտպանություն:

Ավելի վաղ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար։ Նա 2008-ի ընտրություններից հետո ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա ճնշումներ է գործադրել՝ որպեսզի վերջինս կայացնի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում։

 Ուշագրավ
---