Ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է 9 օգոստոսի 2018 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկին կտրուկ նվազել է ռուսական ռուբլու փոխարժեքը՝ ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օգոստոսի 8-ի հայտարարության ֆոնին: Դոլարի փոխարժեքը 2016-ի նոյեմբերից առաջին անգամ գերազանցել է 66 ռուբլին: Եվրոյի փոխարժեքը սակարկությունների մեկնարկին հատել է 1 եվրոյի դիմաց 77 ռուբլու շեմը 2018-ի ապրիլից ի վեր առաջին անգամ, սակայն հետո նվազել է: Օգոստոսի 8-ին դոլարի փոխարժեքն աճել է 2 ռուբլով՝ հասնելով 65,55 ռուբլու մեկ դոլարի դիմաց, եվրոն աճել է գրեթե 2,5 ռուբլով՝ հասնելով 75,5 ռուբլու 1 եվրոյի դիմաց: Օգոստոսի 8-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ այս անգամ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետ կապված: Ակնկալվում է, որ պատժամիջոցների առաջին փաթեթը կընդունվի օգոստոսի 22-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |