Արգենտինայի Սենատը մերժել է աբորտների օրինականացումը. Անկարգություններ են սկսվել![]() 10 օգոստոսի 2018 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում զանգվածային անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ Սենատը մերժել է հղիության արհեստական ընդհատման օրինականացման վերաբերյալ օրինագիծը: Ցուցարարները սկսել են հրկիզել աղբը, քարեր և շշեր նետել իրավապահների ուղղությամբ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել ջրանետ մեքենաներ կիրառել: Օգոստոսի լույս 9-ի գիշերը արգենտինական Սենատը մերժել է աբորտների օրինականացման մասին օրինագիծը, թեև ստորին պալատը հավանություն էր տվել փաստաթղթին հունիսին: Այսպիսով, երկրում շարունակում է գործել դեռևս 1921-ին ընդունված օրենքը, որը հղիության արհեստական ընդհատումը դիտարկում է որպես հանցագործություն: Ինչպես հայտնում է RT-ն, Արգենտինայում թույլատրվում է ընդհատել հղիությունը միայն բռնաբարության կամ մորը կամ մանկան կյանքին սպառնալիքի դեպքում: Լատինական Ամերիկայում աբորտները թույլատրված են միայն Կուբայում, Գայանայում, Ուրուգվայում և Պուերտո Ռիկոյում: Մեքսիկայում հղիության կամավոր ընդհատումը հնարավոր է միայն մայրաքաղաքում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |