Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է![]() 10 օգոստոսի 2018 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Հորդառատ անձրևների ու սելավի պատճառով օգոստոսի լույս 10-ի գիշերվանից միջպետական նշանակության ճանապարհի 105-րդ կ և 87-88 կմ-ում երթևեկությունը որոշ ժամանակով սահմանափակվել էր: Անընդմեջ մաքրման աշխատանքներ են իրականացվել, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Ըստ դեպարտամենտի հայտարարության, կատարված աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |