Վարչապետ. Գործադիրը պատրաստ է սուբվենցիաների ծրագրով 10-15 մլն դրամ տրամադրել համայնքներին

Վարչապետ. Գործադիրը պատրաստ է սուբվենցիաների ծրագրով 10-15 մլն դրամ տրամադրել համայնքներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, թե կառավարությունը պատրաստ է սուբվենցիաների ծրագրով 10-15 մլրդ դրամ հատկացնել համայնքներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Այնպիսի իրավիճակ է, երբ կառավարությունն ունի գումար, սակայն չի կարողանում ծախսել համայնքներում: Պարզվում է, որ համայնքները պատրաստ չեն այդ գումարները ծախսել մի քանի պատճառով: Համայնքները չունեն համապատասխան գումարներ, իրենց կողմից մասնակցություն ունենալու համար։ Դրանից զատ, շատ դեպքերում չունեն նաև համապատասխան ծրագրեր, այսինքն՝ չկա պատկերացում, թե կոնկրետ ինչ պետք է անել համայնքի զարգացումը ռելսերի վրա դնելու համար», - ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե համայնքներն ուզում են՝ բյուջեն մեծանա, ապա պետք է արդյունավետ օգտագործեն այն:

«Ես չեմ ուզում լարվածություն լինի, բայց նրանք, ովքեր հին տրամաբանոթյամբ կշարունակեն, կներեք, ոչ մի բան չենք կարող անել, ստիպված ենք լինելու բռնել (օրենքի առջև պատասխանատվության ենթարկել-խմբ.): Մենք չենք կարող հանդուրժել թալանը: Ես բոլորիդ հրավիրում եմ կառուցողական աշխատանքի»,-ասել է վարչապետը։

Ավելի վաղ, մեկնարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տավուշի մարզ աշխատանքային այցը։ Նա Բերդի համայնքապետարանի հարակից տարածքում հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---