Փաշինյանը դիմել է քաղաքապետարան՝ օգոստոսի 17-ի հանրահավաքը լիազորելու համար10 օգոստոսի 2018 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը լիազորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ օգոստոսի 17-ին` ժամը 18։30-23։00-ն, Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2018 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ, ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝ ս.թ. օգոստոսի 17-ին` ժամը 18։30-23։00-ն Հանրապետության հրապարակում հավաք և ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա - Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,- մասնավորապես նշվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։ Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր օգոստոսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին՝ իր գլխավորած կառավարության 100 պրն ամփոփելու համար։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |