«Ժառանգությունը» կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին![]() 10 օգոստոսի 2018 - 15:23 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, հայտնում է կուսակցության վարչությունը։ ««Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտարարություն են արել «Քաղաքացիական պայմանագիր», «Երկիր Ծիրանի», «Բարգավաճ Հայաստան», «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունները, ՀՅԴ-ն և ՀՀՇ-ն։ Հուլիսին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |