Սևանում հայ-բելառուսական բարեկամության այգի է հիմնվել. Բելառուսից մի քանի հազար սոճի է տնկվել![]() 10 օգոստոսի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Սևան ազգային պարկում հայ-բելառուսական բարեկամության այգի է հիմնվել, որտեղ Բելառուսից բերված մի քանի հազար սոճի է տնկվել։ ՀՀՏնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին նշվել է նախարար Արծվի Միասյանի ևՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաևմի շարք բիզնես-ծրագրերի գործարկման տարբերակներ, անդրադարձ է եղել ներդրումների խթանման, թեթև արդյունաբերության, որակի ենթակառուցվածքների, ստանդարտացման ոլորտներում փոխգործակցության, փորձի փոխանակման հնարավորությունների մասին։ Նշվել է հայ-բելառուսական գործարար ասոցիացիաների ստեղծման անհրաժեշտությունը, որը երկուստեք կակտիվացնի բիզնես կապերը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին և Երևանում նախանշվող հերթական նիստի աշխատանքներին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |