Հոկտեմբերից դպրոցական աբոնեմենտային նոր համակարգ կներդրվի11 օգոստոսի 2018 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության ենթակայության տակ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը քննարկել է 2018 թվականի հոկտեմբերից ներդրվող դպրոցական աբոնեմենտային նոր համակարգը, հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։ «Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրումը միտված է խթանելու դպրոց-մշակութային օջախ կապը: Երեխան առնվազն վեց տարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն՝ ազատ ընտրության սկզբունքով, առանց որևէ պարտադրանքի, իսկ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն»,- ասել է նախարարը: Մակունցի տեղեկացմամբ, համակարգը կներդրվի՝ հանրապետության դպրոցների աշակերտների թիվը հստակեցնելուց հետո, քանի որ մշակութային երեք հաստատություն (թատրոն, թանգարան կամ պատկերասրահ և համերգասրահ) մեկանգամյա այցելության համար նախատեսված աբոնեմենտները թողարկվելու են դպրոցականների ճշգրիտ թվին համապատասխան: Նախարար Լիլիթ Մակունցն ու փոխնախարար Նազենի Ղարիբյանը լսել են թանգարանների պատասխանատուների դիտարկումներն ու առաջարկությունները նոր համակարգի վերաբերյալ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |