Բողոքի ցույցեր Բուխարեստում. Ավելի քան 400 մարդ է տուժել![]() 11 օգոստոսի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 400 մարդ է տուժել Բուխարեստում բողոքի ցույցից հետո, երբ ցուցարարների մի մասը սկսել է հրկիզել աղբամաններն, իսկ ոստիկանությունը ջրանետ մեքենաներ է կիրառել: 440 տուժածից 24-ը ոստիկան է, վնասվածք ստացածներից 65-ը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ՌԻԱ Նովոստին Agerpres գործակալության վրա հղումով: Երկրի նախագահ Կլաուս Յոհաննիսը դատապարտել է ոստիկանության դաժան գործողությունները և պարզաբանումներ է պահանջել ՆԳՆ ղեկավարից: Օգոստոսի 10-ին Բուխարեստում մոտ 60, 000 ցուցարար էր հավաքվել բողոքի ակցիայի՝ հիմնականում ռումինական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք ապրում և աշխատում են այլ երկրներում: Բացի այդ Բուխարեստ էին եկել ցուցարարներ տարբեր շրջաններից: Նրանք պահանջում էին ցրել խորհրդարանը, արտահերթ ընտրություններ անցկացնել, ստեղծել տեխնոկրատների կառավարություն, ինչպես նաև անկախ արդարադատություն և միապալատ խորհրդարան, ուր կմտնեն 300 սենատորներ, որոնցից 100-ը պետք է լինեն սփյուռքի ներկայացուցիչներ: Ցուցարարները փակել էին Հաղթանակի հրապարակին հարող փողոցները: Ինչպես հայտարարել են իշխանությունները, երբ ցուցարարները սկսել են ջրով լի շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններս ստիպված են եղել արցունքաբեոր գազ կիրառել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |