Փաշինյան. Ընտրակաշառք բաժանողները դատվելու են11 օգոստոսի 2018 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ իր կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում բոլոր ընտրակաշառք բաժանողները պատասխան են տալու օրենքի առջև, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Հայաստանում բոլոր ընտրակաշառք բաժանողները բռնվելու և դատվելու են: Փողով ընտրություն առնողները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից ընդհանրապես», - նշել է վարչապետը։ Փաշինյանը ընդգծել է, որ «գումարով, մեկ կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ քաղաքացիները թույլ են տալիս, որ այդ մարդիկ իրենց կողոպտեն»։ «Թույլ մի տվեք, որ ձեզ կողոպտեն։ Հետո էլ գնան այդ կողոպտված փողերը ծախսեն, որ Ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի»,-ասել է վարչապետը։ Ավելի վաղ, մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |