Հաղարծինում $140.000-ի դրամաշնորհային ծրագիր կիրականացվի![]() 11 օգոստոսի 2018 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղարծին համայնքի 200 ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ համայնքում $140,000-ի դրամաշնորհային ծրագիր կիրականացվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Այսօր չի կարող Հաղարծինն ապրել նույն կյանքով, ինչպես մեկ կամ երեք ամիս առաջ էր: Ամբողջ Տավուշի մարզը շատ դժվարություններ հաղթահարել է անտառը հատելու և վաճառելու շնորհիվ: Հիմա եկել են ժամանակներ ցույց տալու, որ անտառը չկտրելն ավելի մեծ շահույթ կարող է բերել, քան անտառը կտրելը: Ես նվեր եմ բերել Հաղարծին համայնքին, $140.000-ի դրամաշնորհային ծրագրի տեսքով»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ $2000-3000-ական կտրվեն այն բոլոր հաղարծնեցիներին, ովքեր ծրագրեր կներկայացնեն մարզպետարան։ Ըստ վարչապետի, այն բնակիչները, որոնք, առանց բնությանը վնաս պատճառելու, նոր գործունեություն կծավալեն՝ չորանոց բացել, անասնապահությամբ զբաղվել և այլն, կստանան աջակցություն: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |