Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի հարցը

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի հարցը

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ղազախստանի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի հարցն իրենց համար խնդիր է դարձել։

Ավելի վաղ, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Նա գրավի դիմաց ազատ էր արձակվել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործերին, ասել էր, որ «վերջին օրերի իրադարձությունները խաթարում են դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն իրենց նախորդներին հետապնդել քաղաքական դրդապատճառներով»։

ՀՀ ԱԳՆ-ն, ի պատասխան, հայտնել էր, որ Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը իրավական գործընթաց է՝ պայմանավորված ներքին առաջնահերթություններով, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակում ներգրավված է ՀՀ քաղաքացի։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---