ՊՆ-ն՝ Նախիջևանում ադրբեջանցի զինվորի վիրավորման մասին․ Առաջինը չենք կրակում, խփում ենք թիրախային![]() 13 օգոստոսի 2018 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերն առաջինը երբեք չեն կրակում, իսկ Ադրբեջանի սադրանքներին պատասխանում են թիրախային: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նախիջևանի սահմանին ադրբեջանցի զինվորի վիրավորման լուրին: «Մենք երբեք սադրանքի չենք դիմում, սադրանքների է դիմում ադրբեջանական կողմը, իսկ հայական կողմը թիրախային պատասխան է տալիս», - նշեց Հովհաննիսյանը: Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Նախիջևանի սահմանին հայկական կողմի կրակից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Իսրաֆիլով Սամիթ Ադալյաթօղլուն: Ավելի վաղ համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: ՀՀ պաշտպանության նախարար դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Նախիջևանում ՀՀ հետ սահմանակից տարածքում, ադրբեջանցիների ԶՈւ դիրքերի տեղաշարժի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |