Տոնոյանն ու Շոյգուն կարևորել են ռազմատեխնիկական ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը![]() 13 օգոստոսի 2018 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ. կարևորել է ռազմատեխնիկական ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական գործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակում համատեղ ծրագրերին։ Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին, երկու երկրի պաշտպանության նախարարները կարևորել են փոխադարձ վստահության և համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումը։ Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։ Իր հերթին, հայկական կողմի խնդրանքով, ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ և հումանիտար իրավիճակը։ Պաշտպանության նախարարը վերահաստատել է Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։ Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել նաեւ Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար և շնորհավորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելույթների կապակցությամբ։ Այցի շրջանակում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌԴ զինված ուժերի զինվորական և ռազմահայրենասիրական «Պատրիոտ» կենտրոնում և հանդիպել կենտրոնի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Բոչանցևի և Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանի հետ: Մտքեր են փոխանակվել ռազմահայրենասիրական դաստիարակության և առողջ ապրելակերպի գործում երիտասարդների ներգրավման և մասնակցության փորձի վերաբերյալ: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել կենտրոնի դերը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Միխայիլ Գալստյանը կիսվել է ռազմամարտավարական խաղերի զարգացման փորձով և պատրաստակամություն հայտնել օգնելու ՀՀ-ում այս ոլորտի զարգացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել երկկողմ համագործակցության վերաբերյալ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |