Իրանը կարող է ՀՀ տարածքով էլէներգիա արտահանել ՌԴ. Բանակցում են

Իրանը կարող է ՀՀ տարածքով էլէներգիա արտահանել ՌԴ. Բանակցում են

PanARMENIAN.Net - Իրանը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկրների տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն էլեկտրական էներգիա արտահանելու համար: Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիան:

«Մենք հետևողական ենք Իրանի՝ Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալու հարցի ուղղությամբ», - ասել է Ռեզա Արդաքանիան՝ հավելելով, որ այդ նպատակով դիտարկվում է երկրի հյուսիսային հարևաններից մեկի տարածքով էլէներգիայի արտահանման սցենարը:

Իրանցի նախարարը նշել է, նաև որ երկիրը մտադիր է էլէներգիա արտահանել նաև Պակիստան, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Իրաք, Աֆղանստան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---